A
A
Գյումրու սպանդից ողջ մնացած փոքրիկին վիրահատում են
Գյումրիում հունվարի 12-ին սպանդի ենթարկված ընտանիքի 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը կտրուկ վատացել է: Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել գլխի վիրահատություն կատարել: Այս պահին ընթանում է Ավետիսյանների ընտանիքի միակ ողջ մնացած փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի գլխուղեղի վիրահատությունը։ 6 ամսական երեխայի բարդ վիրահատության համար Սանկտ-Պետերբուրգից հրավիրվել է հայազգի բժիշկ Վիլյամ Խաչատրյանը։ Այս մասին մեզ հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։