A
A
Գյումրիի քաղաքապետ. «Մեր քաղաքին ուրիշ պիտակ չկպցնենք» (տեսանյութ)
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն քիչ առաջ ասուլիս էր տալիս։ Նա զսպվածության կոչ է անում. «Մեր քաղաքին պիտակ չկպցնենք»։ Ըստ նրա՝ շատ լավ Նոր տարի նշեցին, քաղաքը լուսավորեցին եւ ահա այդպիսի դեպք «Այնտեղ պրովակատորներ կային »,- նշեց նա։ Քաղաքապետը հայտարարեց , թե իրենք պատասխանատու են սպանված ընտանիքի համար, ընդհուպ մինչեւ գերեզման սարքելը։ Ինչ վերաբերում է սուգ հայտարարելուն, նա նշեց, որ Գյումրիում չի եղել այդ ժամանակ։ Բացի այդ Գյումրիի քաղաքապետարանը նման մտադրություն ունեցել է, սակայն բացակայել է իրավական հիմքը, քանի որ նման որոշումն Ազգային ժողովի կամ Ննախագահի իրավասության ներքո է:
Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում