A
A
Ավետիք Իշխանյանին քիչ առաջ բաց են թողել
Ազատության հրապարակից բերման ենթարկված իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին քիչ առաջ բաց են թողել։
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ պարզել է, թե իրեն բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Նա չի ստորագրել ոստիկանությունում կազմված արձանագրությունը։
Ազատ են արձակվել նաեւ մյուս բերման ենթարկվածները:
