Սրբազանը կմիջնորդի ձերբակալվածների համար, փոխարենը բոլորը պետք է գնան տուն
<Հայը հայի գլուխ ջարդեց, եղավ հերթական արյունահեղությունը, մենք միմյանց թշնամի չենք, տասնչորս վիրավոր ունենք, որից մեկը ծանր, տասներեք ձերբակալված>,- այս խոսքերով Գյումրու դատախազության դիմաց ժողովրդին դիմեց Միքայել Եպս. Աջապահյանը Թեմի առաջնորդը ցավով նշեց, որ գլխավոր դատախազը հավաստիացնում է, որ ամեն ինչ կարվի, իսկ ջուր պղտորողները ամեն ինչ փչացնում են: <Եթե սրբազանի խոսքն էիք ուզում լսել, ապա ես խոսեցի ու հավաստիացում ստացա, որ դատախազը իր հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու է, ձեզ դա չբավարարեց, ու արդյունքում ինչ ունեցանք՝ 27 տուժող: Սրբազանը խոստացավ միջնորդել, որպեսզի ձերբակալվածներն ազատ արձակվեն, փոխարենը ժողովուրդը պետք է գնա տուն: <Գնացեք տուն, ես վերցնում եմ ինձ վրա, գնացեք, որ ես մտնեմ դատախազի մոտ>,- խոսքն ավարտեց սրբազանը;