Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է լինի դատական մարմինների երկկողմ համագործակցություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
8l_blVaZGQE

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ ըստ միջազգային համաձայնագրի, եթե ռուսական ռազմաբազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը հանցագործություն է կատարել բազայի տարածքից դուրս, ապա այդ գործը գտնվելու է հայկական իրավասության տակ: Եթե հանցագործությունը կատարվել է զինծառայողի տեղակայման տարածքում կամ ռազմական հանցագործություն է, իրավասությունը ռուսական կողմինն է: «Տվյալ դեպքում ունենք երկու տեսակի հանցագործություն, մեկը ծանր հանցագործություն է՝ կապված սպանությունների հետ, մյուսն այն հանցագործությունն է, որն իրենց իրավասության տակ է, դա զինծառայության վայրը լքելն է, ռազմաբազայի տարածքից դուրս զենքով հայտնվելը: Սա նշանակում է, որ պետք է լինի երկկողմ դատական մարմինների համագործակցություն, որպեսզի երկու ուղղություններով դատավարությունը մինչև վերջ ավարտվի»,­- ասել է Քոչարյանը: