Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան դժվարանցանելի եւ փակ ճանապարհներ

Հասարակություն
6b5fa8a1ef0652ccb18bad71ea104080

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը: Սևանից դեպի Դիլիջանի թունել, Մարտունուց դեպի Վարդենիս և Գորիսից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն