Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի առաջնության մասնակիցները հայտնի են

Սպորտ
sport1

Հայտնի դարձան 2015 թվականի շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակիցների անուն-ազգանունները: Տղամարդկանց թվով 75-րդ առաջնությունում հանդես կգա 10 շախմատիստ, որոնցից 8-ը գրոսմայստեր, մեկը ՖԻԴԵ-ի վարպետ, մեկը՝ առաջին կարգային: Վարկանիշով մրցաշարի ֆավորիտ է համարվում Զավեն Անդրիասյանը: Նրան հաջորդում են Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, գործող չեմպիոն Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Շահինյանը եւ Արման Միքայելյանը: Կանանց թվով 70-րդ առաջնությանը կմասնակցի հանրապետության 10 շախմատիստուհի: Նրանցից միայն երեքը միջազգային կոչում ունեն: Դրանք են Աննա Հայրապետյանը, Նարինե Գասպարյանը եւ Մարիա Գեւորգյանը: Իսկ ահա Սիրանուշ Ղուկասյանը, անցած տարվա չեմպիոն Շուշաննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը, Արմինե Բաբայանը, Լուսինե Կարապետյանը, Սվետլանա Միրզաբեկյանը եւ Մարիամ Ավետիսյանը դեռեւս պայքարում են այդ կոչումերի համար: Երկու առաջնությունները կանցկացվեն շրջանաձեւ մրցակարգով: Հաղթողները կընդգրկվեն Հայաստանի հավաքականների կազմում: