Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Հասարակություն
roads11

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ  է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ  և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն, իսկ Արագածում բուք է:  ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: