Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կբերե՞ն Հրաչյա Հարությունյանին Հայաստան

Կարևոր լուրեր Հասարակություն
հրաչյա

Մոսկվայի Տրոիցկի դատարանի կողմից մեղավոր ճանաչված եւ 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատները դիմել են Արդարադատության նախարարությանը՝ նրան Հայաստան արտահանձնելու խնդրանքով։ «Սպասում ենք նախարարության պատասխանին»,- «Ա1+»-ին ասաց Հրաչյա Հարությունյանի աղջիկը՝ Լիլիթ Հարությունյանը։ Նրա խոսքերով՝ այս ընթացքում հոր հետ հեռախոսազրույց չեն ունեցել։ Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է անցյալ տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի գործով, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ։ Նա ընդունել էր իր մեղքը Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (կեղծ փաստաթղթերի կեղծում, պատրաստում կամ իրացում) հոդվածներով: