Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհավասար պայմաններ` տարբեր սպորտաձեւերի համար

Սպորտ
sport-naxarar1

Յուրաքանչյուր տարվա վերջում տարբեր սպորտաձեւերի հանրապետական ֆեդերացիաները հաշվետվություններ են ներկայացում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը: Դրանցից պարզվում է, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները 2014 թվականին մասնակցել են ուսումնամարզական 16 հավաքի, բոլոր տարիքային խմբերի Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների, ինչպես նաեւ մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների միջազգային 7 մրցաշարի: Ազատ ոճի ըմբիշները նույնպես անցկացրել են 16 ուսհավաք, մասնակցել մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների, ինչպես նաեւ միջազգային 9 մրցաշարի: Իսկ ահա Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան 2014 թվականին կազմակերպել եւ անցկացրել է մեկ ուսումնամարզական հավաք, կարատեի ֆեդերացիան` երկու, սինխրոն լողի ֆեդերացիան` երեք: Եվ այսպես տասնյակից ավելի ֆեդերացիաներ, որոնք չեն կարողանում ամբողջ տարի ապահովել ուսումնամարզական գործընթացներ մարզիկ-մարզուհիների կատարելագործման համար, նրանց մասնակցությունը միջազգային մրցաշարերում` փորձ ձեռք բերելու համար: Այն, թե ինչ սկզբունքով են բաշխվում պետական գումարները տարբեր սպորտաձեւերի միջեւ, մնում է գաղտնիք: 2015 թվականին այդ հարցում փոփոխություններ չեն սպասվում, ուստի մեր ըմբիշները կշարունակեն լավ պայմաններում պատրաստվել, միջազգային փորձ ձեռք բերել, իսկ սուսերամարտիկները, կարատեիստները, սինխրոնիստուհիները երազում են անգամ միջազգային մեկ մրցաշարին մասնակցելու մասին: