Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրի Բախշյանի ջանքերն ապարդյուն չանցան (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
filharmonik

Այսօր Տարոն Մարգարյանը շտապում էր մասնակցել Երեւանի քաղաքապետարանի Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը։  Ֆիլհարմոնիայի սաներն արդեն նորոգված սրահներում կանցկացնեն իրենց դասերը։ Հաստատությունը կրում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի անունը, ով ներդրում է ունեցել հիմնադրման գործում։ « Քաղաքապետարանում, երբ ներկայացրել է,  ասել են՝ ի՞նչ ժամանակն է։ 94 թվականն է՝ շատ դժվար տարիներ, դու եկել մանկական ֆիլհարմոնիայից ես խոսում։ Քաղխորհրդի նախագահ Վահագն Խաչատրյանը ասել է՝ Յուրա ես գործ չունեմ, դու գնա կառավարություն, թե հաջողացնես, ես չեմ կարող այս նեղ ժամանակ գնամ կառավարություն, ֆինանսավորեմ այսպիսի բան, ինձ կասեն՝ մեր հալ քո հավես»,- հիշում է Յուրի Բախշյանի կինը՝ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը։ Յուրի Բախշյանի ջանքերն ապարդյուն չեն անցել։ Այսօր Երեւանի մանկական ֆիլհարմոնիայի տարբեր բաժիններում սովորում են 200-ից ավելի երեխաներ։   Ավելին՝ տեսանյութով