Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետք է փակել սողանցքները. Գագիկ Խաչատրյանը՝ թանկացումների մասին (տեսանյութ)

Տնտեսություն
2413e3377cdd969bf89572a4fa472c40

Ամեն ժամ, ամեն օր նոր խաղի պայմաններ են առաջանում, ԿԲ-ն և Կառավարությունը քննարկում են վիճակը կայունացնելու գործիքակազմը. այսօր հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ. «Մենք ԿԲ-ի հետ Կառավարությունում քննարկում ենք գործիքներն ու միջոցառումները, որոնք կկայունացնեն վիճակը»։ Հարցին, թե իրավիճակն արդյո՞ք դուրս է վերահսկողությունից՝ հաշվի առնելով, որ խանութներ են փակվում, և գնաճը անկառավարելի է դարձել, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Բնականաբար կլինեն նման դեպքեր, որովհետև տնտեսվարողները հայտնվել են մի իրավիճակում, որ իրենց համար էլ է անկանխատեսելի: Հիմա ԿԲ-ն և Կառավարությունը պետք է կարողանան գործիքներ կիրառել, որպեսզի կայունացնեն իրավիճակը»: Սպեկուլյացիոն գործընթացների առկայությունը նախարարը չհերքեց. «Այո, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ՝ արհեստական, և պետք է տարանջատել ու փակել սողանցքները, որպեսզի կարողանանք լուծման հասնել»: