Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

GRECO-ն ողջունում է, բայց չի թաքցնում մտահոգությունը

Քաղաքականություն
4eb6874edf26a4488d002f23df022679

Հայաստանն իրականացրել է այն 19 առաջարկությունները, որոնք Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն՝ GRECO-ն արել է՝ քաղաքական ֆինասավորումը թափանցիկ դարձնելու եւ կոռուպցիան քրեականացնելու առումով։ Այսօր հրապարակված զեկույցում GRECO-ն ողջունել է Հայաստանին՝ ներկայացնելով իր հանձնարականների կատարման ընթացքը։ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբն առաջարկել է ապահովել անկախ եւ միասնական մեխանիզմ՝ քաղաքական կուսակցությունների եւ ընտրարշավների ֆինանսական աղբյուրների դիտարկման նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում կիրառվեն նաեւ պատժամիջոցներ։ GRECO-ն ողջունել է քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ամրապնդման ուղղությամբ համապատասխան խորհրդատվությունների կատարումը, որոնց արդյունքում ընդունվել է ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը, փոփոխության է ենթարկվել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը։ Ողջունելով հանդերձ ՀՀ իշխանությունների կողմից իրականացրած քայլերը՝ GRECO-ն մտահոգություն է հայտնում, որ կան որոշ չմեկնաբանված կետեր քաղաքական կուսակցությունների աուդիտի հետ կապված։ Այս զեկույցի ընդունմամբ ավարտվել է GRECO -ի գնահատման երրորդ փուլով Հայաստանի հանդեպ սահմանված պարտավորությունների կատարումը: Նշենք, որ այս զեկույցի քննարկումը տեղի է ունեցել Ստրասբուրգում Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի 66-րդ լիագումար նիստի ընթացքում ։ Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ