Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մխիթարյան – Պիռլո նոր հակամարտություն

Սպորտ
sport-chempionneri-liga

Այսօր ՈՒԵՖԱ-ի շտաբ կվարտիրայում տեղի ունեցավ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, այս փուլում կհանդիպի Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսի» հետ: Այդպիսով, մեր ֆուտբոլիստը հերթական անգամ խաղադաշտում կմրցի իտալացի հանրահայտ ֆուտբոլիստ Անդրեա Պիռլոյի դեմ: Հիշեցնենք, որ 2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը երկու անգամ հանդիպել է Իտալիայի ընտրանու հետ, եւ երկու դեպքում էլ Մխիթարյանն ու Պիռլոն մրցակիցներ էին խաղադաշտում: Ֆուտբոլիստներն իրար դեմդիմաց խաղացել են նաեւ չեմպիոնների լիգայում, երբ «Յուվենթուսը» հանդիպում էր Դոնեցկի «Շախտյորի» կազմում, որտեղ դեռեւս հանդես էր գալիս մեր ֆուտբոլիստը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մյուս զույգերը այսպիսի կազմ ունեն. ՊՍԺ - «Չելսի» «Մանչեսթեր Սիթի» - «Բարսելոնա» «Բայեր» - «Աթլետիկո» «Շալկե-04» - «Ռեալ» «Շախտյոր» - «Բավարիա» «Արսենալ» - «Մոնակո» «Բազել» - «Պորտու»