A
A
Սամվել Ֆարմանյանը բարկացել էր (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր Կառավարության հրավիրած արտահերթ նիստին, երբ քննարկվում էին վարկային պայմանագրերը, հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մոտեցավ ամբիոնին ու խոսեց նաեւ ազատամարտիկների եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնություններից: Այնուհետեւ ձեռքը ամբիոնին խփելով՝ արագ հեռացավ: «Պարոն Ֆարմանյան, միգուցե սպասեիք, միգուցե հարցեր կային ձեզ ուղղված»,- ժպիտով նկատեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հարցեր չկային: Հաջորդ զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից նա ճշտեց. «Հուսով եմ՝ դուք վարկերից կխոսեք»: