Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ իշխանական ուժերը լքեցին ԱԺ դահլիճը (տեսանյութ)

Քաղաքականություն
53eba4367b6eedeabb537a229e525972

Այսօր հայտարարված ԱԺ նիստի ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ խմբակցությունների ղեկավարների հետ խոհրդակցությունից հետո եկել են այն ընդհանուր համաձայնության, որ բոլորն էլ համամիտ են, որ հայտարարության տեքստով կամ քաղաքական ուժերի ստորագրությամբ հրապարակվի համատեղ տեքստ՝ ազատամարտիկների եւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ: «Եթե նպատակահարմար կգտնեք, 6:30 հրավիրեք արտահերթ նիստ, սակայն այս արտահերթ նիստն ընդհատելն օրենքների հետ կապված որեւէ աղերս չունի:  Յուրաքանչյուր ձախողում մեր կողմից կդիտարկվի որպես ԱԺ աշխատանքների ձախողում»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վարման կարգի հետ կապված հայտարարեց, որ հենց հիմա պետք է անցկացնել արտահերթ նիստ՝ քննարկելու իրավիճակը. «Մենք՝ վեց քաղաքական ուժով, ունենք նման համաձայնություն: Օգտակար չենք գտնում այս նիստի անցկացումը, որի ընթացքում քննարկվելու են վարկերը, քանի դեռ չի քննարկվել բռնությունների հարցը: Մենք բոյկոտում ենք այս նիստը»: «Վարման կարգի հետ կապված խնդրում եմ խոսել միայն քննարկվող հարցերի շուրջ»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Այն պահին, երբ ամբիոնին մոտեցավ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը եւ սկսեց ներկայացնել վարկերի համաձայնագրերը, ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը: