Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկվածն ազատ է արձակվել. armtimes.com

Քաղաքականություն
48307c31710f834186e600ac05b201da

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեից armtimes.com-ին հայտնել են, որ Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկված 42-ամյա Արշակ Սվազյանը չի ձերբակալվել. նրան ստորագրությամբ ազատ են արձակել: Ըստ էլեկտրոնային լրատվամիջոցների՝ Սվազյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն: Ավելին՝ այստեղ