Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներ են արձանագրվել

Պաշտոնական
LXH-PN-logo

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1600 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է  ավելի քան 18000 կրակոց: Մասնավորապես հրադադարի պահպանման ռեժիմի աննախադեպ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան հատվածում: Նշված ուղղությամբ հակառակորդը 60 և 82 մմ ականանետերից արձակել է ավելի քան  3 տասնյակ կրակոց: Շաբաթվա ընթացքում հակառակորդը կիրառել է նաև նռնականետեր, խոշոր և փորք տրամաչափի դիպուկահար և գնդացրային զինատեսակներ: ՊԲ առաջապահ զորամասերն, ըստ անհրաժեշտության, համարժեք պատասխան են տվել հակառակորդին` օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն