Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեյրան Օհանյանը ընդունել է «Լյուբավա»-ի նախագահին

Քաղաքականություն
IMG_9283

Դեկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Լյուբավա» արդյունաբերական խմբի տնօրենների խորհրդի նախագահ Մարչին Կուբիցային և «Լյուբավա Արմենիա» ՓԲԸ տնօրեն Յարոսլավ Ռուխին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Լյուբավա Արմենիա» ընկերության ռազմավարական զարգացման ծրագիրը, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում ներդրում կատարող լեհ գործարարներին Լեհաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցերը, ինչպես նաև «Լյուբավա Արմենիա» ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգը, որի ընթացքում կքննարկվեն նաև ներդրումային կապիտալի ավելացման հարցերը: