Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանը երբեք լավ բարեկամ չի եղել» (տեսանյութ)

Քաղաքականություն
yppX5K8wsio

Հայ -ռուսական բարեկամության հիմքը դրվել է   18-րդ դարում՝ հայ ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրիի օրոք։ Ռուսներն այդ ժամանակ խոստացան օգնել հալածյալ հայ ժողովրդին ու դարձան նրա ամենահավատարիմ բարեկամը։ Սակայն պատմաբանները փաստում են՝ ի սկզբանե էլ ամեն ինչ իդեալական չէր։ Ռուսաստանին, սակայն, մեղադրել իր վարած քաղաքականության համար, ոչ ոք չի շտապում։ Ինչպես եւ 94 տարի առաջ, այնպես էլ այսօր հայերը երկակի քաղաքականություն են վարում՝ ասում է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը. «20 թվականի օգոստոսի 20-ը շատ նման է սեպտեմբեր 3-ին, երբ մենք կնքում էինք Սեւրը, եւ միեւնույն ժամանակ Թիֆլիսի հետ էին բան գրում»։ Պատմության էջերը վկայում են՝ Ռուսաստանը միշտ էլ ասում է՝ թե հայերն իր բարեկամն ու ռազմական դաշնակիցն են, բայց հավասար պայմաններ երբեք չի ստեղծում։ Ռուսաստանի քաղաքականությունը այսօր ուղղված է տարածաշրջանում իր դերն ու դիրքը պահպանելուն։ Ռազմաքաղաքական այսպիսի իրավիճակում մեր երկիրը լավագույն գործիքն է։ Ու պատահական չէ, որ պետդուման ծափահարություններով վավերացրեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության փաստաթուղթը։