Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը` Հայաստանի 2014թ. լավագույն մարզիկ

Սպորտ
sport-lavagujn-marzik

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (նախագահ Յուրի Ալեքսանյան) հարցման արդյունքներով որոշվեցին 2014 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Այս տարվա Հայաստանի թիվ մեկ մարզիկ է ճանաչվել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյան: Ստորեւ ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը.

  1. ԱՐԹՈՒՐ   ԱԼԵՔՍԱՆՅԱՆ հ/հ ըմբշամարտ 300 միավոր
  2. ԱՐՍԵՆ   ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ հ/հ ըմբշամարտ 270
  3. ՌՈՒԲԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ծանրամարտ 189
  4. ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ազատ ըմբշամարտ 175
  5. ՎԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ծանրամարտ 125
  6. ՀՈՎՀԱՆՆԵՍ   ԴԱՎԹՅԱՆ ձյուդո 106
  7. ՏԻԳՐԱՆ   ԿԻՐԱԿՈՍՅԱՆ մարզական սամբո 104
  8. ՄԱՎՐԻԿ   ՆԱՍԻԲՅԱՆ մարտական սամբո 97
  9. ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ մարմնամարզ. 96
  10. ԳԱՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ ազատ ըմբշամարտ 74
Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 30 լրագրող: Նրանք իրենց հարցաթերթիկներում նշել են եւս 6 մարզիկների անուններ. Սմբատ Մարգարյան (ծանրամարտ), Աշոտ Դանիելյան (սամբո), Հարություն Մերդինյան (մարմնամարզություն), Մուսա Մուրթազալիև (ազատ ըմբշամարտ), Արթուր Թովմասյան (մարմնամարզություն), Տիգրան Մարտիրոսյան (ծանրամարտ): 2014 թվականի լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, որը ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել աշխարհի առաջնությունում: