A
A
Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաեվի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: