Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ են ԱԺ-ում խախտում «Լեզվի մասին» օրենքը

Քաղաքականություն
Arsen-1

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանի  ֆեսյբուքյան գրառումը. Բազմաթիվ հարցումներին ի պատասխան ՀՀ Ազգային ժողովի գրադարանում գործող «Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբ»-ն ունի հասարակական կազմակերպության կարգավիճակ, այն դուրս է Ազգային ժողովի գործունեության դաշտից: Ակումբը չի ֆինանսավորվում պետական բյուջեից, աշխատակիցները չեն համարվում Ազգային ժողովի աշխատակիցներ: Ազգային ժողովի առնչությունն ակումբի հետ սկսվում և ավարտվում է միայն տարածքն անհատույց տրամադրելով: Ղեկավարման, կազմակերպչական և բովանդակային հարցերում ակումբն ամբողջությամբ անկախ է, առնչություն չունի ՀՀ Ազգային ժողովի հետ` անկախ այն հանգամանքից, որ հայ-ռուսական ակումբի անվան մեջ օգտագործվել է «խորհրդարանական» բառը: Ինչ վերաբերում է թարգմանության բացակայությանը, ապա այս դեպքում էլ ակումբը որոշումներն ինքնուրույն է ընդունում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ակումբն Ազգային ժողովի աշխատակազմին չի դիմել թարգմանություն ապահովելու խնդրանքով: Այսպիսի շփոթությունից հանրությանն ու լրատվության միջոցների ներկայացուցիչներին հետագայում զերծ պահելու նպատակով հարկ է նաև նկատել, որ, ի տարբերություն այս ակումբի, խորհրադարանական կառույցը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովն է: Հավելեմ, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի դրույթների ենթադրյալ խախտումներն այս դեպքում Ազգային ժողովին վերագրելը ոչ իրավաչափ է, ոչ էլ տրամաբանական: