A
A
Գառնեցիները կրկին ոտքի են կանգնել՝ ընդդեմ կառուցվելիք ՀԷԿ-ի (տեսանյութ)
Քիչ առաջ Հայկական բնապահպանական ճակատը ահազանգ է ստացել Գառնի գյուղի բնակիչներից, որոնց փոխանցմամբ՝ նրանք կրկին ոտքի են կանգնել՝ արտահատելու իրենց բողոքը կառուցվելիք ՀԷԿ-ի առնչությամբ։ Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Համահայկական բնապահպանական ճակատի մի քանի անդամներ այցելել էին Գառնու ձոր՝ պարզելու, թե ինչ շինարարություն է կատարվում այդ տարածքում: Գյուղացիների պնդմամբ՝ նախատեսվում է կառուցել հերթական ՀԷԿ-ը: Գառնեցիները պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցումով գետը կչորանա և կվերանա մի ամբողջ էկոհամակարգ: Ստորեւ՝ ապրիլի 20-ին արված նկարահանումը: