Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ Պետդուման այսօր կքննարկի ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցեր

Տնտեսություն
bc32792ca10172f4507dacd9c4521d1f

Այսօր ՌԴ պետդուման կքննարկի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի վավերացմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է «Ռեգնումը»։ «Հայաստանը առավելագույն կամք դրսեւորեց, որպեսզի գնա զարգացման եվրասիական ուղով։ Դա պատմական որոշում է ԵՏՄ ճարտարապետության ձեւավորման հարցում»,- ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Դրանք վերաբերում են նաեւ մաքսային դրույքաչափերին։ Մասնավորապես որոշ ապրանքներ մաքսային հարկերից կազատվեն՝ ավիացիոն սարքերը, ուղղաթիռները, անձնական օգտագործման մեքենաները. որոշ ապրանքներ՝ մեկ տարի, որոշները՝ 7 տարի։ Արտոնությունները առավելագույնը կտեւեն մինչեւ 2022 թվականը՝ հայտնել է խորհրդարանականը։ Սպասվում է, որ 2015-ի հունվարի 1-ից ԵՏՄ պայմանագիրն ուժի մեջ կմտնի, երբ ԵՏՄ անդամ երկրները՝ Բելառուսը, Ղազախստանն ու ՌԴ-ն իրենց խորհրդարաններում կվավերացնեն այն։ Ղրղըզստանը նույնպես ցանկություն է հայտնել միանալու ԵՏՄ-ին։ Դիտեք այստեղ