Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալը Երեւանում ասաց՝ ոչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bc2e94cfa6631069a061e1611f878517

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պե՞տք է դրվի մաքսակետ, թե՝ ոչ։ Ռուսաստանի Պետդումայի նախագահի տեղակալ Օլեգ Լեբեդեւը սեփական տեսակետն ունի. «Իմ անձնական կարծիքով՝ ոչ»։ Եվրասիական տնտեսական միության պայմանագրով մաքսակետի հարցը, սակայն, որոշված չէ։ Միության երկրները մաքսակետի տեղադրման հարցը կլուծեն մյուս տարի պայմանագրի վավերացումից հետո . «Ո՞րն է պայմանագրի երկրների հիմնական սկզբունքը՝ ոչ մի երկիր չունի վճռական ձայն։ Այդ հարցը կլուծվի երկրների ղեկավարների մակարդակով»։ Պարոն Լեբեդեւն այսօր ռուս այլ քաղաքական գործիչների հետ Ազգային Ժողովում մասնակցում էր հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի աշխատանքներին։ Լեզուն ռուսերենն էր: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը բացատրում է. «Ակումբը շփումների ոչ պաշտոնական ձեւաչափ է, որպեսզի մոտեցնենք եղած հարցերը» Ու՞ր պետք է փախչենք ռուսներից։ Ընդամենը երեկ Հայաստանի քաղաքացիներից մեկը փողոցում մոտեցել է ռուս պաշտոնյային եւ աղաչել, որ չլքեն հայերին։ « Եթե այդ մարդն ինձ դիմեր հայերեն, եւ ասեր, որ մի լքեք մեզ, մենք պետք է միասին լինենք, ես հաստատ չէի կարողանա նրան օգնել»,- ասաց ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ Օլեգ Լեբեդեւը։ Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կռոտովը նկատեց, որ մոլդովացիներն ու ուկրաինացիները չեն ուզում շփվել ռուսների հետ եւ հիմա ի՞նչ վիճակում են նրանք։ Այնպես որ նրանք կփափկեն. «Եվ նույնպես կմտնեն Եվրասիական միության մեջ»։ Ռուսաստանին Հայաստանը պետք է։ Պետդումայում հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամ Բորիս Ռեզնիկը կարող է խոսել հատկապես գյուղատնտեսական պատճառների մասին. « Դուք օրհնված հող ունեք, սննդի հզոր մատակարարում»։ Ի դեպ, հայ լրագրողներից մեկը նկատեց, որ տեսակետ կա թե փլուզվող տնտեսությամբ Ռուսաստանն իր հետեւից կտանի նաեւ Հայաստանը։ Միխայիլ Կռոտովը զարմացավ՝ ինչքան ապրում եմ, ռուսներին թաղում են. «Ռուսաստանը ներքին ահռելի պահուստներ ունի»։