Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի «էժան» սակագնի համար պետք չէ կքել ԵՏՄ-ի լծի տակ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tevan

ԵՏՄ-ի երկրներն իրար հետ նորմալ չեն հարաբերվում, ուր մնաց թե Հայաստանի: Ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։ «Ես ինքս չեմ հավատում ԵՏՄ-ի հաջողությանը, քանի որ ցանկացած ինտեգրացիոն գործընթաց շատ կարճ կյանք է ունենում և ժամանակի ընթացքում շատ ուրիշ ինտեգրացիոն ծրագրերի նման հետզհետե մարում է: Հայաստանը իր այլընտրանքը պետք է գործածի և գնա ԵՄ-ի ուղղությամբ»,-ասաց նա: Նա նաև համաձայն չէ այն տեսակետի հետ, ըստ որոնց՝ հայկական ապրանքները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին և կարող են իրացվել միայն ռուսական շուկայում. «Շփվելով եվրոպական շուկայի հետ, հնարավորություն կունենայինք մեր բիզնես ոլորտը, օրենսդրական և շատ այլ ոլորտներ կարգավորել,սակայն, ցավոք սրտի,այլ ուղղություն ընտրեցինք:Երկարատեւ շահերը երկրի համար ավելի կարևոր են և հենց այդ սկզբունքով պետք է շարժվենք:Ես նախընտրում եմ երկարաժամկետ շահերը»: Պատգամավորը շեշտում է, որ կախվածություն ունեցող երկիրը չի կարող ինքնուրույն դիրքորոշումներով հանդես գալ՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը երկար ժամանակ զենք է վաճառել մեր հակառակորդին,բայց վերջին դեպքից հետո է միայն, որ լսում ենք, թե Հայաստանը իսկապես մտահոգություն է հայտնում այդ կապակցությամբ: «Միգուցե սահմանին գազի գինը էժան է, բայց եթե սահմանից ներս մեր քաղաքացիները թանկ են վճարում, դա արդեն մեր ներքին քաղաքական կյանքն է, պետք չէ թվացյալ էժան գազի գնի համար կքած ապրել ԵՏՄ-ի լծի տակ»,- նկատեց պատգամավորը։ Պարոն Պողոսյանը անդրադարձավ նաև եռյակի գործունեությանը. «Ի սկզբանե մենք գիտակցում էինք , որ համագործակցությունը լինելու է ներքաղաքական և ներտնտեսական հարցերի շուրջ, իսկ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում տարբեր դիրքրոշումներ ենք ունենալու, այդ իսկ պատճառով էլ բանակցությունների սեղանին դրված չի եղել արտաքին հարցերը»: