Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լրագրողներին չէին դիպչում , սեղանի գլուխ էին նստեցնում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
yhUWHxsLzfg

90-ականները բերեցին ու տարան մամուլի առավելագույն ազատությունը։ 25 տարի առաջ Հայաստանում եւ Ադրբեջանում լրատվամիջոցներն ավելի անկախ էին, քան հիմա: Տնտեսապես անկախ լինելու համար կային մի քանի գործոններ։ «Լրագրողներին չէին դիպչում , հարգում էին, սեղանի գլուխ էին նստեցնում» ,- ասում է «Ենի նեսիլ» լրագրողական միավորման նախագահ Արիֆ Ալիեւը։ Իսկ «Կարմիր կամուրջի» մյուս հյուրը՝ Աղասի Ենոքյանը ներկայիս իրավիճակի համար նաեւ լրագրողների մեղքի բաժինն է տեսնում։ 25 տարիների ընթացքում նաեւ ավելացել է լրագրողների նկատմամբ բռնությունների թիվը։ Ադրբեջանում պատկերն առավել մտահոգիչ է։ Վերջին դեպքն արձանագրվել է  չորս օր առաջ։ Երկու ամսով կալանավորվել է «Ազատության» ռադիոկայանի լրագրող Խադիջա Իսմայլովան,ով հայտնի է իր համարձակ հոդվածներով։ Լրագրողի նկատմամբ հետևողական հետապնդումները Ադրբեջանի իշխանություններն այս անգամ քողարկում են մեղադրանքով,թե ինքնասպանության է հասցրել այլ անձի։ Լրագրողը կարող է դատապարտվել է մինչև յոթ տարվա ազատազրկման