Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը կրկին կմրցի Փոլ Սմիթի հետ

Սպորտ
unnamed62

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (41-4-0, 28 նոկաուտ) իր հաջորդ մենամարտը կանցկացնի գալիք տարվա փետրվարի 21-ին, Բեռլինի Օ2 մարզասրահում: Ինչպես տեղեկացնում է Boxing Scene-ը երկրորդ միջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը կրկին կմրցի բրիտանացի Փոլ Սմիթի հետ (35-4-0, 20 նոկաուտ), ում միավորներով հաղթել էր անցած ամսում` 119:109, 117:111, 117:111: Բրիտանացի բռնցքամարտիկի ներկայացուցիչները պահանջել էին շտապ անցկացնել ռեւանշ- մենամարտ՝ հայտարարելով, որ մրցավարներն են Աբրահամին հաղթանակ շնորհել: Սկզբում այդ պահանջը մերժվել էր, սակայն, երեւում է, կողմերի ներկայացուցիչներն ի վերջո համաձայնության են եկել այդ հարցում: