Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանայք սկսել են իրենց նկատմամբ բռնությունների մասին խոսել (տեսանյութ)

Հասարակություն
ամն

ՀՀ Ոստիկանությունում ստեղծված նոր ստորաբաժանումից 7 աշխատակից գործուղվել է Վաշինգտոն՝ կանանց, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի խնդիրներով տեղի ոստիկանության հետ աշխատելու, հմտությունները զարգացնելու, ամերիկյան և եվրոպական օրինակներին հետևելու համար։ Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերը։ Դեսպանի խոսքով՝ հարկավոր է ոստիկանության, դատարանների, դատախազների միասնական աշխատանք, դրան զուգահեռ նշված կառույցների հետ պետք է աշխատեն նաև հասարակական կազմակերպություններն ու միջազգային կառույցները, իսկ դրա համար անհրաժեշտ է օրենքի առկայություն. «Հայաստանն այստեղ, այս դաշտում անելիք ունի»։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանի կարծիքով՝ 2012թ. համեմատությամբ թեժ գծի ահազանգերը ավելացել են 600-ով, այսինքն՝ նաև իրազեկման հետևանքով, կարծես անձը, զոհը գիտակցում է , որ կարևոր է իր իրավունքների պաշտպանումը, քան դրա կոծկումը «Ամոթ է» քողի տակ։ ԱԺ-ն այս հարցին կարևորություն չի տալիս. «2013-ին մերժվեց համապատասխան օրենքը, կա քաղաքական կամքի պակաս, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի այս տարի ԱԺ-ում ընդունվի օրենքի նախագիծը, փորձում ենք օգնել զոհերին, բայց, քանի որ չկա մեխանիզմ, կանխարգելման գործը մնում է անավարտ »,- նշել է Պերճուհի Կաժոյանը։