A
A
Նաիրիտցիները գնում են կառավարություն
Իրենց 18 ամիսների չվաճարված աշխատավարձերը վճարելու պահանջով «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր վաղ առավոտից կրկին հավաքվել էին գործարանի դիմաց։ Տնօրինության կողմից որեւէ հստակ պատասխան չստանալով՝ նրանք որոշել են երթով շարժվել դեպի կառավարության շենք։ Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանք նաեւ ծանուցումներ են ստացել աշխատանքից ազատվելու վերաբերյալ։ Մյուս տարվա փետրվարի 6-ից գործարանում կաշխատաի միայն 500 աշխատակից, մնացած 1700 աշխատակիցները կազատվեն։