A
A
Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 08-ին՝ ժամը 09 : 30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ - տեղ մերկասառույց է: Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն