A
A
Օդապարիկը չի բացվել
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին օդապարիկով ցատկել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջից, սակայն օդապարիկը չի բացվել: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ն. Ա.-ը փորձել է օդապարիկով ցատկել է կամրջից, սակայն օդապարիկը չի բացվել, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: ԱԻՆ