Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարսեղ Բեգլարյանը խաղի նոր կանոններ է կանխատեսում

Կարևոր լուրեր Տնտեսություն
efdcf577e717794269c75764e4418365

Եթե դոլար-դրամի տատանումները չլինեին, բենզինի գինը պետք է լիներ 340 դրամի սահմաններում։ «Ա1+»-ի հետ զրույցում հավաստիացրեց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Նրա խոսքերով՝ հիմա 1 լիտր բենզինը վաճառվում է 360 դրամով։ «Նոր տարուց հետո նոր խաղի կանոններ կսահմանվեն, այն ժամանակ միգուցե կարողանանք ավելի նպաստավոր գներ սահմանել»,- նշեց Բարսեղ Բեգլարյանը։ Նա եւս չի հերքում, որ բենզինի գները անկում են ապրել, սակայն Հայաստանում բարձր գնի պահպանումը պատճառաբանում է այսպես. «Պայմանագրեր ունենք Ռուսաստանի հետ եւ մոռանում ենք, որ ամբողջ տարին գները շատ կայուն են եղել։ Այդ ժամանակ ոչ ոք չէր հարցնում, թե ինչու է գները այդքան կայուն։ Ռուսաստանի հետ ունեինք շատ պայմանագրեր եւ ձեռնտու գներով ներմուծում էինք Հայաստան։ Վերջին ամիսներին գները իջել են, բայց մեր պայմանավորվածությունները ուժի մեջ են, եւ դեռեւս այդ պայմանավորվածությունների շրջանակում ենք մենք աշխատում»։