Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոյեմբերին մինչեւ 76 տոկոս թանկացում է գրանցվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
8f802c182d5984c9e9cc0f8c8508135a

Պարենային ապրանքների, բանջարեղենի ու մրգի գինն ամեն օր բարձրանում Է:   Վաճառողները, սակայն, պնդում են, թե դրանից օգուտ չունեն. «Թանկացելա հա, բայց ոչ էլ առնող կա, մենք սկի չենք կարողանում արենդը հանենք։ Մեկը չկա, որ բանկի տակ չլինի»։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում ապրանքների գներում կտրուկ փոփոխություն է նկատվում։ Այս տարի դա ամենեւին էլ կապված չէ Ամանորի հետ։ Հոկտեմբերից մինչեւ այսօր Հացի գինը                 90 դրամից                 դարձել է 100 Շաքարավազ            333                  374 Ձեթ                            680                  730 Հնդկաձավար           550                  670 Թթվասեր                  455                  510 Հավի բուդ սառ.        815                  870 Ձու                             71                    74 Ի դեպ, այս օրերին խանութներում ձու գտնելը դժվար է։ Այս սեզոնին հավերը չեն ածում, իսկ արտադրածը պահել են՝ դեկտեմբերի վերջին օրերին թանկ գնով վաճառելու համար։      Թանկացել է նաեւ   պտուղ-բանջարեղենը։ Դրամի արժեզրկումը նույնպես էական ազդեցություն է ունեցել տնտեսվարողի վրա։  Թանկացումների մասին են վկայում նաեւ ազգային վիճծառայության տվյալները։ Կարտոֆիլի գինը շուկայում թանկացել է 13.3%-ով, վարունգինը՝ 37.9%, կանաչ պղպեղինը` 47.3%, լոլիկինը՝ 76.4%, իսկ սմբուկի գինը 2.4 անգամ, խառը կանաչին թանկացել է 16%-ով, ծաղկակաղամբը՝ 6.4%-ով, բողկը՝ 3.1%-ով։ Ընդհանուր առմամբ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է պարենային ապրանքների 2.5% գնաճ: Ավելին՝ տեսանյութով