A
A
Վայքի քաղաքապետը` Վայոց ձորի մարզպե՞տ
Կառավարության դեկտեմբերի 4-ի նիստում վաղաժամկետ կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի ղեկավար Հարություն Սարգսյանի լիազորությունները։ Որոշման նախագիծը կներկայացնի Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ 2014 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի ղեկավար Հարություն Սարգսյանն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել։ Լուրեր են շրջանառվում, որ հենց նա է նշանակվելու Վայոց ձորի մարզպետ։ Նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն այժմ Լեհաստանում Հայաստանի դեսպանն է։