Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթնամթերքն ինչո՞ւ է թանկանում, չէ՞ որ գյուղացուց ենք վերցնում.Է. Մարուքյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
milk-product

Առաջնային ապրանքներն արդեն թանկացել են ու մինչեւ Նոր տարի էլի թանկանալու են: Այսօր ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրին միանալու փաստաթղթի քննարկմանը նշեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հարց ուղղելով Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին: «Հիմա շատ պատճառներ կարող եք ասել, թե դոլարի թանկացման հետ է դա կապված: Այդ դեպքում բա կաթնամթերքն ինչո՞ւ է թանկանում, չէ՞ որ դա էլ գյուղացուց ենք վերցնում»,- հարցը շարունակեց պատգամավորը: Սուրեն Կարայանը վստահաբար հայտարարեց՝ այս թանկացումները բացարձակապես ԵՏՄ միանալու հետ կապ չունեն. «Անկախ նրանից՝ հունվարի մեկից դառնում ենք միության անդամ, թե ոչ, մաքսադրույքները չեն բարձրանալու: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել՝ ապրանքների թանկացումը ներքին շուկայում այլ է, մաքսադրույքի փոփոխությունն՝ այլ»: