Ի՞նչ լիազորություններ է ստանում Հայաստանը (տեսանյութ)
Արդյո՞ք ԵՏՄ-ն վերպետական տնտեսական կազմակերպություն է եւ եթե այո, ապա ի՞նչ լիազորություն է ՀՀ-ն վերահասցեագրում ԵՏՄ կառավարման մարմիններին: Այսօր ԱԺ-ում Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին հարց ուղղեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Հաշվի առնելով, որ ԵՏՄ կառավարման բոլոր մարմիններում կոնսենսուսով են որոշումները ընդունվում, արդյոք ՀՀ-ն լրացուցիչ լիազորություններ ստանո՞ւմ է անդամ պետությունների նկատմամբ. «Բացի այդ, այս պայմանագրով ՀՀ-ն լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ստանձնո՞ւմ է, թե՞ ոչ: Նաեւ՝ իրավական բազան, ակտերը ո՞ր մարմինն է ընդունելու ԵՏՄ-ում, երբ որ դա տնտեսական կազմակերպություն է»: Սուրեն Կարայանի վստահեցմամբ՝ մենք ոչ թե լիազորություններ ենք տալիս ԵՏՄ-ին, այլ միության անդամ պետությունների հետ միասին որոշումներ կայացնելով՝ իրականացնելու ենք արտաքին տնտեսական քաղաքականություն միայն առեւտրի մասով: Դա չի վերաբերում սակագնային կարգավորումներին: Այո, այդ որոշումները կոնսենսուսով են կայացվում, իսկ եթե դրանք չեն բխում ՀՀ շահերից կամ տնտեսական անվտանգությանը վնասում են, մենք չենք գնա այդ քայլին: Ոչ մի տեղ չկա նշված, որ մի երկիրը պետք է ավելացնի կամ պակասեցնի որեւիցե լիազորություն: Լրացուցիչ պարտավորություն ՀՀ-ն կկրի այն դեպքում, որ լինելով անդամ՝ ստեղծում է իր բյուջեն, որով ֆինանսավորվելու են ԵՏՄ մարմինները»: Ի դեպ, ԱԺ-ն այսօր 54 կողմ, 59 դեմ եւ 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց «Ժառանգության» նախաձեռնությունը՝ փոփոխություններ կատարել ԸՕ-ում: