Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջվող դիդակտիկ նյութերով մանկապարտեզները չեն ապահովվում (տեսանյութ)

Հասարակություն
715f137f32223a701326b08505e097cb

Երեխաներին շրջակա աշխարհի հետ ծանոթացման, ընդհանուր զարգացման համար պահանջվող դիդակտիկ նյութերով այսօր մանկապարտեզները չեն ապահովվում, դրանք պատրաստում, ձևավորում են մանկապարտեզների աշխատակիցները. «Ստեղծում ենք մեր մանկավարժի հետ միասին։ Իհարկե, մենք խմբերում էլ ունենք տարիների ստեղծած դիդակտիկ նյութերը»։ Չնայած այս փաստին՝ ԿԳ պաշտոնյան վստահեցնում է՝   հանրապետության բոլոր մանկապարտեզներում նախադպրոցական ուսուցումը կազմակերպվում է մեկ միասնական ծրագրով. «Բոլորը ունեն մեկ միասնական ծրագիր, պարզապես մանկավարժը կարող է ստեղծագործական մոտեցում ունենալ և մանկավարժական տարբեր մեթոդներով իրականացնել այդ ծրագիրը»: ՀՀ-ում գործող 800 նախադպրոցական հիմնարկներում սովորում է մոտ 70.000 երեխա։