Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չգիտեր,որ կաթնամթերքը թանկացել է

Տնտեսություն
tmpph1

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը տեղյակ չէ, որ ուրբաթ օրվանից «Աշտարակ-կաթ» ընկերությունը իր կաթնամթերքի գները բարձրացրել է 7-10 տոկոսով։ «Եթե նման հայտարարություն եք կատարում, այսօր այդ ուղղությամբ ուսումնասիրություն կիրականացնենք խորությամբ։ Մեր մոնիտորինթը ավարտվել է ուրբաթ օրը, ուրբաթ օրվա տվյալներով գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել»։ Պարոն Շաբոյանը տնտեսվարողներին այսօր բոլորովին այլ առիթով էր հրավիրել։ Քննարկում էին ԵՏՄ տարածքում գործող մրցակցության միասնական կանոնները։Հայ տնտեսվարողները հնարավորություն կունենան մասնակցելու ԵՏՄ անդամ երկրներում պետական գնումների համար կազմակերպվող մրցույթներին։ Մանրամասները՝ տեսանյութում քիչ անց