Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՎ-ի դեպքերը Հայաստանում ավելացել են (տեսանյութ)

Քաղաքականություն
texakal

1988 թվականից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1924 դեպք: «2014 թվականի 11 ամիսների դրությամբ գրանցվել է ՄԻԱՎ վարակի 305 դեպք,ինչը գերազանցում է նախորդ բոլոր տարիների տարեկան դեպքերի թիվը»,-նկատեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Նրա տվյալներով Հայաստանում ՄԻԱՎ վարակը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով(63%).« Եթե փորձենք նկարագրել ՄԻԱՎ-ով վարակված ՀՀ քաղաքացուն, ապա նա միջին տարիքի տղամարդ է, ով արտագնա աշխատանք ունի: Միգրացիան է Հայաստան նման հիվանդությունների ներթափանցման հիմնական պատճառը»: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը վստահեցնում է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի կանխարգելման ուղղված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում, որոնց մեծ մասը ֆիննասավորվում է միջազգային կազմակերպությունների կողմից.«Այն բոլոր աշխատանքները,որ արվում են ՀՀ-ում,անվճար են և սնվում են դոնոր հանդիսացող կամզակերպությունից` մալարիայի,տուբեռկոլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գլոբալ հիմանդրամի միջոցներից: Մենք նաև աջակցությւոն ենք ստանում Ռուսաստանից»: Ի դեպ, հանրապետությունում ՄԻԱՎ –ի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանում , երկրորդ տեղում Շիրակի մարզն է: