Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան- Ադրբեջան. Ինչո՞ւ սոցիալական ընդվզում չի լինում (տեսանյութ)

Քաղաքականություն
KARMIR-KAMURJ

Ադրբեջանում չի կարող այսօր գրանցվել հասարակական մի կազմակերպություն, որն հետագայում կընդդիմանա իշխանություններին։ Ադրբեջանական «Թուրան» գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը նշում է՝ «իշխանությունները գրանցում են այն կազմակերպություններին,որոնք լոյալ են իրենց նկատմամբ»։ Մոտ 400 հասարակական կազմակերպություններ չեն գրանցվել առանց իրավական հիմքի։ Այդ հայցերն արդեն Եվրադատարանում են: Ի տարբերություն՝ Ադրբեջանի՝ Հայաստանում ՀԿ-մերի գրանցման գործընթացն ազատ է։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը վերջին տաս տարիներին նման դեպք չեմ հիշում. մեր երկրում ՀԿ-ների գրանցումը շատ հեշտ է Սակայն որեւէ նախադրյալ չկա, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո հասարակական սեկտորը կարգավորող օրենսդրությունը չի խստացվի։ Մանավանդ որ, Ռուսաստանում օրենսդրորեն անընդունելի է համարվում ՀԿ-ների քաղաքական գործունեությունը։ «Ա1+»-ի Կարմիր կամուրջ՝ հաղորդաշարի հյուրերը հիշեցնում են՝ ցանկացած սոցիալական ընդվզում ի վերջո բերում է քաղաքական փոփոխությունների։ Իսկ ինչո՞ւ մեր երկրներում սոցիալական ընդվզումն արդյունք չի տալիս ։ Իրավապաշտպանները մատնանշում են մի օղակի բացակայություն. ազատ արհմիություններ թե Հայաստանում, թե Ադրբեջանում չկան։ Զարգացող երկրներում կազմակերպությունների անկախության երաշխիքը դրամաշնորհներն են։ Կան ՀԿ-ներ, որոնք վատնում են այդ գումարները, բայց բոլորին մի արշինով չափելը ճիշտ չէ՝ որակելով գրանտակեր։ Ինչ վերաբերում է ՝ հակամարտությունների կարգավորման ընթացքում հասարակական գործիչների դերին, ապա դրական ազդեցություն հնարավոր է միայն մի դեպքում, եթե այդ պատվեր չէ։ KARMIR KAMURJJ