A
A
Եթե շատ ուզենան հեռուստացույց դիտել, Բեգլարյանը խոստանում է օգնել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր իրականացվել է փորձնական թվային ազդանշանի հեռարձակում։ 2015թ-ի հուլիսից ՀՀ-ում գործող բոլոր հեռուստաընկերությունները պետք է անցնեն թվային հեռարձակման: Տեխնիկական աշխատանքները սկսվել են 2014թ-ի հունվարից։ «Ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 6 միլիարդ 922 միլիոն դրամ, որից ավելի քան մեկ միլիարդ դրամը հարկերի և տուրքերի ձևով վերադարձվելու է պետական բյուջե»,-հայտարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ՝ այս թեմայով քննարկմանը։ Թվայնացման գործընթացը պահանջում է ներդրման զգալի ծախսեր, այդ թվում նաև որոշակի ծախսեր բնակչության կողմից , որպեսզի կարողանան ապահովել հեռուստացույցները թվային ընդունիչներով։