Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» ջախջախեց «Միկային»

Սպորտ
sport-pyunik1

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 14-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Միկային»: Փյունիկցիների կազմում երկուական գոլի հեղինակ դարձան Ն.Ասլանյանը եւ մեքսիկացի լեգեոնական Ռոմերոն: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» ավելի մոտեցավ առաջատար «Ուլիսին» եւ այժմ ետ է մնում ընդամենը 4 միավորով: Այսօր կայացած երկրորդ խաղում «Գանձասարը» սեփական դաշտում առավելության հասավ «Արարատի» նկատմամբ՝ 1:0: Այս հաղթանակից հետո կապանյան ակումբը վաստակեց 18 միավոր եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ ետեւում թողնելով «Միկային» եւ «Ալաշկերտին»: