Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ր. Հովհաննիսյան. Դեռեւս չկա միացյալ հարթակ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
index5

Մաչոիզմը օտարի դեմ օգտագործեք,- հայտարարում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա անուններ չի տալիս ու այսօր լրագրողների հարցերին չի պատասխանում։ Պարոն Հովհաննիսյանն այդ կանի մեկ շաբաթվա ընթացքում։ «Հրաշալի է, որ մեր ժողովուրդն այսքան հուսախաբություններից հետո դեռ պատրաստ է գալ հրապարակ»,- նշեց նա՝ անդրադառնալով ընդդիմությանը։ «Մենք ասել ենք միացյալ հրապարակ, միացյալ օրակարգ։ Եվ շատ գոհ ենք ,որ կայացել է, եւ այդ արժեք է»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Սակայն, ըստ նրա, հրապարակի հարթակը դեռեւս միասնական չէ։ Չկա վերջնական համաձայնություն շարժման հուշագրի եւ հրապարակային գործունեության վերաբերյալ։ Նա նշեց, թե դեկտեմբերի 5-ին, ժամը 17-ին Ազատության հրապարակում հավաք է անելու։