Մայր դառնալուց հետո դառնում են «կուտակայինի» մասնակից (տեսանյութ)
Կուտակային կեսաթոշակային համակարգի օրենսդրական փոփոխություններն առանձնապես չեն ոգեւորել մեր համաքաղաքացիներին, նույնիսկ եթե ընտրության մասնակի հնարավորություն է տրվում՝ համակարգին միանալու։ Նպատակային սոցվճարից կարող են հրաժարվել միայն մասնավոր սեկտորի աշխատողները։ Պետական հիմնարկների աշխատակիցների համար ամեն ինչ մնացել է նույնը։ Նրանց աշխատավարձից գանձվում է պարտադիր կուտակային բաղադրիչը։ Ըստ օրենքի , կուտակայինից չեն կարող հրաժարվել նաեւ հուլիսի մեկից հետո աշխատանքի ընդունվածները, անկախ նրանից ընկերությունը մասնավոր է, թե պետական։ Կամավորության սկզբունքն այս դեպքում պահպանելը պետական մարմինները նպատակահարմար չեն համարում։ 2017 թվականից կուտակային կենսաթոշակային գանձումները պարտադիր են դառնալու 1974թ հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։ Նպատակային սոցվճարներումներ պետք է կատարեն նաեւ մասնավոր սեկտորում աշխատող այն կանայք, ովքեր կվերադառնան երեխայի ծնվելուց հետո։ Հանրապետական Հակոբ Հակոբյանը սա խնդիր չի համարում։ Մանրամասները տեսանյութում