Հայաստանի չեմպիոնը կհարստանա 6 մլն դրամով
Հայաստանի ֆուտզալի 2014/2015 թթ. առաջնության հաղթողը, ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի կողմից կպարգեւատրվի 6 միլիոն դրամով: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: Նոյեմբերի 22-ին սկսվող առաջնությանը մասնակցում է 6 թիմ` «Երեւան ԱյԹիին», «Մռավը», ՀՊՏՀ-ն, «Հրազդան ՖԶ»-ն, «Գյումրին» եւ Վանաձորի «Թալգրիգը»: Նրանք շրջանաձեւ մրցակարգով կորոշեն չեմպիոնին եւ մրցանակակիրներին: Մրցաշրջանը տեղի կունենա այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր եւ 2015 թվականի փետրվար-մայիս ամիսներին: Առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կստանա 2, իսկ երրորդ տեղը` 1 միլիոն դրամ: Ֆուտզալի մրցաշարի մասնակցության անդամավճարը կազմում է ընդամենը 110000 դրամ՝ յուրաքանչյուր թիմի համար, մինչդեռ ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու ցանկություն հայտնող նոր ակումբը, պետք է երեք տարով ՀՖՖ-ում դեպոնացնի 80 մլն դրամի երաշխիք: Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի չեմպիոնը ստանում է 10 մլն դրամ, իսկ ահա մրցանակակիրները` չեն պարգեւատրվում: