Մինսկի խումբն Ադրբեջանին կոչ է անում թույլ տալ վերցնել օդաչուների մարմինները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգություն են հայտնում , որ չկա մարդասիրական մուտք վայրը, որտեղ ընկել է ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռը։ Այն վայր ընկել է շփման գծի՝ չեզոք , խիստ ականապատված հատվածում։ Համանախագահները կոչ են անում կողմերին դադարարեցնել կրակահերթը խոցված ուղղաթիռի անկման վայրի մոտակայքում։ 2010 թ հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝Աստրախանում ստորագրված փաստաթղթի ոգուն համահունչ՝ համանախագահները կոչ են անում Ադրբեջանին՝ թույլատրել զոհերի մարմինների վերադարձը ,իսկ Հայաստանին՝ լիովին ներդնել բոլոր ջանքերը՝ լուծում տալու իրավիճակին; ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ նրա թիմը տարածաշրջանում է, եւ համանախագահները խրախուսում են կողմերին օգտագործել նրանց առաքելությունը։ Համանախագահները վերահաստատում են նոյեմբերի 12–ի իրենց հայտարարությունը՝ կողմերին հիշեցնելով հրադադարը պահպանելու նրանց պարտավորվածությունը, ու նաեւ Սոչիում, Նյուպորտում եւ Փարիզում ստանձնած հանձնառությունը՝ գտնելու հակամարտության խաղաղ լուծում։