A
A
Հովիկ Աբրահամյանը զայրացավ եւ հարցը հանեց
Այսօր կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, ըստ որի Երևանի Կիևյան 2-րդ նրբանցքի N 18 հասցեում գտնվող ավելի քան 450 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0,04095 հա հողամասն օտարվելու էր դասական աճուրդով։ Տեղեկանալով, որ այնտեղ մարդիկ են ապրում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. « Այդ մարդիկ այնտեղ ապրում են: Հիմա ի՞նչ ենք անելու, նրանց գցելու ենք փողո՞ց: Հասկացա, որ պետական գույք է, պարտք են, բայց ինչ սոցիալական խնդիր ենք լուծում»։ Ավելի ուշ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով հարցը օրակարգից հանվեց լրացուցիչ քննարկման նպատակով և նշված վայրում բնակվողների շահերը հաշվի առնելու պատճառաբանությամբ: