Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» պարտվեց «Փյունիկ»-ին

Սպորտ
sport-hh-futbol

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի մրցաշարում հետաձգված երկու հանդիպումները: Հանրապետության չեմպիոն Երեւանի «Բանանցը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջեց Երեւանի «Փյունիկ»-ին, չնայած առաջինը գոլ խփեց: Կամային այս հաղթանակից հետո փյունիկցիները վաստակեցին 27 միավոր եւ ամրապնդվեցին 2-րդ հորիզոնականում: Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում 1:0 նվազագույն հաշվով պարտության մատնեց Կապանի «Գանձասար»-ին: Այդ հաղթանակը շիրակցիներին օգնեց արդեն հաստատվել երրորդ հորիզոնականում: Իսկ ահա կապանյան ակումբն ու հանրապետության չեմպիոնը մնացին նույն` համապատասխանաբար 6-րդ եւ 7-րդ հորիզոնականներում: